ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Նիկոլայ Ազարովը հեռացավ առաջինը

Նիկոլայ Ազարովը հեռացավ առաջինը
28.01.2014 | 13:50

Քիչ առաջ մեկնարկել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում երկրում տիրող քաոսային վիճակը կայունացնելու խնդիրն է։
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է ներկայացրել` բացատրելով երկրում խաղաղ իրավիճակի վերադառնալու անհրաժեշտությամբ։
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է վերացնել հունվարի 16-ին ընդունված՝ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները ճնշող վիճահարույց օրենքները։ Երեկ Ուկրաինայի նախագահի ու ընդդիմության առաջնորդների բանակցությունների ընթացքում իշխանությունները համաձայնել են նաև համաներում կիրառել հրապարակներից ու փողոցներից կալանավայրեր տարված քաղաքացիների նկատմամբ։
Արդարադատության նախարար Օլենա Լուկաշը հեռուստաելույթի ընթացքում հայտնել է, որ ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը պաշտոնապես մերժել է վարչապետի աթոռը զբաղեցնելու՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկը։
Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունը այսօր մեծ հանրահավաք է հրավիրել Անկախության հրապարակում։

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ